ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անհիմն է համարում մեղադրանքները, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ փորձում է տապալել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ իրենց կուսակցության անդամը՝ Գևորգ Պետրոսյանը, ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն է առաջարկել՝ զուտ իրավական կարգավորումներից ելնելով։ Նա հայտարարեց՝ ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։











































