ԱՄՆ-ում գործարկվել է աշխարհում առաջին կոմերցիոն 5G ցանցը, որը հասանելի է Հյուսթոնի, Ինդիանապոլիսի, Լոս Անջելեսի և Սակրամենտոյի բնակիչներին: Այսուհետ օգտատերերը կարող են օգտվել հինգերորդ սերնդի համացանցից: Այս մասին գրում է The Verge-ն:
Հայտնի է, որ Verizon օպերատորն առաջարկում է հրաժարվել լարային համացանցից: Առանցքային կդառնա այն, որի ռոութերները WiFi կցրեն ոչ թե ցանցային լարից, այլ մոտակա բջջային աշտարակից: Նոր ցանցի ապահոված արագությունը հավասար կլինի լարային համացանցի՝ վայրկյանում 300 մեգաբայթին: Առավելագույն արագությունը վայրկյանում 1 Գ/Բ կկազմի:
ԱՄՆ-ից հետո 5G համացանցը կգործարկվի Հարավային Կորեայում:









































