Ավստրալուհի Ռոբին Լոուլին և բելառուս Մարինա Լինչուկը շատ տարբեր են: Առաջինը 16 համարի, իսկ երկրորդը 8 համարի ներքնազգեստ է կրում: Այս մոդելները մերկացել են հանուն Ֆրանսիայի:
Սկզբում Ռոբինը փորձում էր սովորական մոդել դառնալ՝ չուտել, տառապել և հասնել անհրաժեշտ չափերի: Սակայն նրա բոլոր ջանքերն իզուր անցան, և նա plus-size մոդել դարձավ: Ընդ որում՝ սկզբից ևեթ նա արժանացավ ֆրանսիական Chantelle բրենդի և Vogue ամսագրի ուշադրությանը: Այժմ նրա մոտ ամեն ինչ կարգին է՝ լողազգեստներ է թողարկում և նիհարել չի պատրաստվում:
Մարինա Լինչուկը հավատացնում է, որ երեխա ժամանակ երազել է բժիշկ կամ փաստաբան դառնալ: Նա ապրել է Ճապոնիայում, այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, դարձել է Dior-ի և Escada-ի դեմքը, միս չի ուտում, սահում է սնոուբորդով:
Աղջիկները ջնջում են բոլոր սահմանները և իրենց անսահման ազատությամբ թարմություն են հաղորդում ֆոտոշարքին:









































