Ելիսեյան պալատը դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ Այդ մասին տեղեկացրել է Euros 1 ռադիոկայանը։

Նշվում է, որ այդ միջոցառումը կարող է անցկացվել Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ ֆրանսիացի առաջնորդի հետ Երևան կժամանի նաև Շ. Ազնավուրը։












































