Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի եղբորը՝ Քութբեթին Գյուլենին դատապարտել է 10 տարի 6 ամսվա ազատազրկման։ Այդ մասին գրել է Anadolu-ն։
Դատարանը որոշել է, որ Քուբեթին Գյուլենը պետք է 10 տարի անցկացնի ճաղերի ետևում ահաբեկչական խմբավորմանը պատկանելու պատճառով և միաժամանակ համաձայն հակաահաբեկչական օրենքի մեծացրել է պատժաժամկետը մինչև 10 տարի և 6 ամիս ազատազրկում։
Քարոզիչ Գյուլենի եղբորը ձերբակալել են 2016 թվականի հոկտեմբերին ահաբեկչական խմբավորմանը պատկանելու մեղադրանքով։
![]()












































