Պակիստանի հյուսիս-արևմուտքում երկրի վարչապետի օգնական Ամիրա Մուկամի ավտոշարասյան անցնելու ժամանակ ռումբ է պայթել: Պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել: Այս մասին է հաղորդում Associated Press-ը:
Հաղորդվում է, որ պայթյունի զոհ են դարձել իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ և վարչապետի օգնականի երեք թիկնապահներ: Ինքը՝ Ամիր Մուկամը չի տուժել:
Ներկա պահին Շանգլայի տարածքը վերահսկում են պակիստանյան զինվորականները, որոնք 2009 թ. այս տարածքից դուրս էին հանել թալիբներին:









































