Wednesday, 24 06 2026
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին

ԵԽԽՎ սահմանած եզրույթով Շանթ Հարությունյանը քաղբանտարկյա՞լ է

Նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին շատերը քաղբանտարկյալ են համարում:

Հարկ է հիշեցնել, որ ԵԽԽՎ-ն ոչ այնքան վաղ անցյալում սահմանեց «Քաղաքական բանտարկյալ» եզրույթը: Այն ստեղծվել էր ԵԽ-ում անկախ փորձագետների կողմից, իսկ ընդհանուր սահմանումները հավանության էին արժանացրել բոլոր շահագրգիռ կողմերը` Նախարարների հանձնաժողովը և ԵԽԽՎ-ն: Ըստ զեկույցի` քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կատարվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմնական իրավունքներից մեկի խախտմամբ: Քաղբանտարկյալ է նաև այն անձը, որը անձնական ազատությունից զրկվել է ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, առանց որևէ իրավախախտման: Բացի այդ՝ այն անձինք, որոնց բանտարկության տևողությունը և պայմանները համարժեք չեն գործած իրավախախտմանը: Քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որին ձերբակալել են մնացածների համեմատ խտրականություն դնելով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ևս մտահոգություն հայտնեց Շանթ Հարությունյանի գործի վերաբերյալ: Ըստ նրա՝ կա մի դրույթ, որն ակնհայտորեն խախտվել է. «Ինձ Շանթ Հարությունյանի գործում մտահոգում է միայն նրա հարազատների հետ տեսակցության արգելքը: Իշխանությունների կողմից ոչ մի ողջամիտ բացատրություն չի տրվել և որևէ օբյեկտիվ հիմքեր առաջ չեն քաշվել այդ կապակցությամբ: Իսկ եթե դա այդպես է, ուրեմն մենք գործ ունենք խտրականության հետ»:

Մանրամասնելով իր միտքը՝ Ղազարյանն ասաց, որ խտրականություն հասկացությունը ունի հետևյալ սահմանումը՝ խտրականություն անձի նկատմամբ, տարբերակված վերաբերմունք էապես նույնանման իրավիճակում գտնվող մարդկանց նկատմամբ՝ առանց հիմքի, ողջամիտ բացատրության. «Հիմա, եթե իշխանությունները չեն բացատրում, թե ինչու տեսակցություն չեն ապահովում և քրեակատարողական իմաստով օբյեկտիվ հիմքեր չկան (որովհետև գործն այնքան պարզունակ է, որ այստեղ ապացույցների ոչնչացում, քրեական գործի միջամտություն հարազատների կողմից լինել չի կարող), նշանակում է՝ գործ ունենք խտրականության հետ:

Այստեղ կարելի է ասել նրա քաղաքական հայացքների կամ քաղաքացիական իրավունքերի պաշտպանության դրսևորումների համար, եթե դա էլ այդպես է, ուրեմն՝ այո՛, կարող ենք համարել նրան քաղաքական բանտարկյալ:

Մնացած քրեական գործի իմաստով ես չեմ ուզում ասել, որ նա քաղաքական բանտարկյալ է»,- ընդգծեց իրավաբանը:

Նրա խոսքերով՝ տեսակցության արգելքը ցույց է տալիս, որ խափանման միջոցը վերածվում է պատժի, ոչ թե կոնկրետ քրեակատարողական իմաստով անհրաժեշտ գործողության. «Ստացվում է, որ նա քաղաքական բանտարկյալ է»:

Մեր հարցին՝ արդյո՞ք թույլ է տրվել որևէ իրավախախտում նրա ձերբակալության ժամանակ, Արա Ղազարյանը պատասխանեց. «Ո՛չ, նրա ձերբակալությունը և հետագայում կալանավորումը կատարվել է հանցագործության կատարման հիմնավոր կասկածի հիման վրա, իսկ կալանքի հիմքեր կան՝ հիմնավոր կասկած, այնուհետև փախուստի դիմելու հավանականություն: Այսինքն՝ այստեղ ինչ-որ օբյեկտիվ հիմքեր կան, որ նման բան կա, այլ բան է՝ բավարար չափով պատճառաբանված է թե ոչ, դա արդեն քրեական գործի նյութերից է կախված»:

Մեր զրուցակիցը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս ամբողջ պատմության մեջ ամենից ուշագրավ հարցն այն է, թե ինչո՞ւ է արգելված Շանթ Հարությունյանի տեսակցությունը հարազատների հետ. «Եթե դա արվել է այն պատճառով, որ ինֆորմացիա դուրս չգա, որ նրա նկատմամբ եղել է արգելված վեաբերմունք ոստիկանության աշխատակիցների և ոստիկանապետի կողմից, ուրեմն մենք այսօր գործ ունենք քաղբանտարկյալի հետ, որովհետև ոստիկանները նրան պատժում և հասարակությունից մեկուսացնում են առանց օբյեկտիվ հիմքերի: Ես որևէ քրեադատավարական նպատակ չեմ տեսնում, թե ինչու երկու ամիս նրան թույլ չեն տալիս տեսակցել հարազատներին»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում