Սան Պաուլուի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժությունները նպաստում են մկանային հյուսվածքներից թունավոր սպիտակուցների արտազատմանը, հաղորդում է MedicalXpress-ը:
Մկանային դիսֆունկցիան բնորոշ է քիչ շարժվող տարեց մարդկանց և նրանց, որոնց նստատեղի նյարդը վնասված է: Դա է ապացուցել մկների միջոցով իրականացված գիտափորձը: Նման խնդիր ունցող կրծողների հետ գիտափորձը ցույց է տվել,որ այս դեպքում խանգարվում է աուտոգաֆիան՝ բջիջների վնասված բաղադրիչների և լիզոսոմների ներսում թունավոր միացությունների դեգրադացման գործընթացը:
Մեկ այլ գիտափորձի արդյունքում, որի ժամանակ հետազոտողներն արգելափակել են աուտոգաֆիայի հետ կապված ATG7 գենը, մկների շրջանում կրկին մկանների դիսֆունկցիա է սկսվել:











































