«Իսկ դուք կարո՞ղ եք նոկտյուրն նվագել ջրատար խողովակով»,- հարցրել է Մայակովսկին:
Հայտնի չէ, ջրատար խողովակով հնարավոր է, թե ոչ, սակայն Ferrari-ի խլացուցիչ խողովակով այժմ կարող եք նվագել և´ նոկտյուրն, և´ Շտրաուսի վալսերը:
Պարզ է, որ այս խողովակներն ինքնուրույն չեն կարող այսպիսի հիանալի մեղեդիներ նվագել: Որպեսզի դրանից երաժշտության հնչյուններ դուրս գան, անհրաժեշտ է դոկ-կայանները միացնել iPhone-ին և iPad-ին: Մոդենա քաղաքի մի խումբ տաղանդավոր մարդկանց կողմից iXoost կոչվող դոկ-կայանների ստեղծման համար օգտագործվել են «Ֆորմուլա 1»-ի մեքենաների, օրինակ՝ Cosworth DFV-ի, Renault RS26-ի, Ferrari 056-ի խլացուցիչները:
Սարքավորումը զինված է 70 վատտ հզորությամբ դոկ-կայաններով, 140 վատտ հզորությամբ կից ուժեղացուցիչներով և հասանելի է 6 գույներով: Դինամիկները 3 տարբերակով են` 8,10, 12 ուժեղացուցիչներով: Դրանց արժեքը սկսվում է 5 եվրոից:












































