Քիչ առաջ մեկնարկեց ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը: Հիշեցնենք, որ նախորդ ընդհանուր ժողովը տեղի է ունեցել չորս տարի առաջ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ասելով, որ ընդհանուր ժողովը միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել թե կուսակցության, թե հասարակության համար։
«Բարձրագույն ժողովը հիմնական լուծումներն է տալիս կարևորագույն ռազմավարական խնդիրներին, նախանշում է առաջնային ուղությունները, որոնցով պետք է ընթանա Դաշնակցությունը, ներկայացնում է կուսակցության անցած ճանապարհը: Այս ժողովը մեծ առաքելություն ունի՝ ամփոփելու բարդ իրադարձություններով հագեցած անցած տարիները»:
Ռուստամյանը նշեց. «30-րդ ժողովից հետո անցած տարիները հագեցած են եղել շատ լուրջ իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս և առնչվում են Հայաստանի կարևորագույն խնդիրներին: Ընդհանուր ժողովը կոչված է այդ իրադարձություններին տալ դաշնակցական գնահատական»:






































