NBC ընկերությունը եթերից կտրել է ռեփեր Քանյե Վեսթի խոսքերը՝ Saturday Night Live–ի 44 սեզոնի պրեմիերայի նկարահանումների ժամանակ այն մասին, որ նա հալածանքի է ենթարկվել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու համար,– հաղորդում է MediaIte–ն։
«Դուք տեսե՞լ եք, ինչպես էին նրանք ինձ վրա ծիծաղում։ Դու լսե՞լ եք, ինչպես էին նրանք գոռում ինձ վրա։ Նրանք ինձ հալածում էին։ Նրանք ինձ հալածում էին կուլիսների ետևում»,– ասել է Վեսթը։

Ռեփերը պատմել է այդ մասին, գլխին դնելով գլխարկը, որի վրա Թրամփին աջակցող կարգախոս է եղել։ Ինչ որ մի պահի հանդիսատեսը սկսել է բարձրաձայն դժգոհություն արտահայտել։ Տեսանյութում, որն իր Instagram-ում հրապարակել է դերասան Քրիս Ռոքը, որը նույնպես հանդիսատեսների մեջ է եղել Վեսթի ելույթի ժամանակ, լսվում է, թե ինչպես է ինքը՝ Ռոքը, դահլիճի արձագանքից հետո ասում. «Օհ, աստված իմ»։











































