Վրաստանի դիետոլոգները կարծում են, որ խուրման արագ և անվտանգ նիհարելու ամենաարդյունավետ միջոցն է: Իր հատկությունների համար խուրման պարտական է վիտամիններին ու միկրոտարրերին, որոնք հիանալիորեն փոխարինում են լիարժեք սննդին: Եթե 3 ամիս ճաշի փոխարեն օգտագործեք խուրմա, ապա կնիհարեք 3-5 կգ-ով` պնդում են փորձագետները:
Գիտնականներն ուսումնասիրել են 64 մարդու, ովքեր հետևել են այս դիետային: Պարզվել է, որ նրանք նիհարել են առանց որևէ ֆիզիկական լարվածության` հայտնում է Myjane պորտալը: Դրա հետ մեկտեղ, կամավորների մոտ առողջական ոչ մի խնդիր չի հայտնաբերվել:








































