Հռոմում անցկացվել է ցույց՝ ի պաշտպանություն ավանդական ընտանիքների: Այն կազմակերպել է ընտանեկան հարցերով զբաղվող ասոցիացիաների ֆորումը: Ֆորումի նախագահ Ֆրանչեսկո Բելետին հայտարարել է, որ Իտալիայում գոյություն ունի «միասեռ ամուսնությունների օրինականացման իրական վտանգ»: Այս մասին հայտնում է rus.ruvr.ru կայքը:
Բելետիի խոսքերով՝ մարդիկ կարող են կորցնել իրենց համոզմունքն ազատ արտահայտելու հնարավորությունը, որ ավանդական ընտանիքը պետք է կազմված լինի տղամարդուց, կնոջից և նրանց երեխաներից: Ըստ նրա՝ Հռոմի քաղաքապետ Իգնասիո Մարինոն պնդում է օրինականացնել միասեռ ամուսնությունները, որոնք ընդանուր ոչինչ չունեն Իտալիայի պատմության և կրոնի հետ:









































