37-ամյա Բեյոնսեն անցյալ տարի երկրորդ անգամ է մայր դարձել. երգչուհին իր ամուսնուն՝ ռեփեր Ջեյ Զիին, պարգևել է երկվորյակներ՝ որդի և դուստր: Սակայն, նրա խոսքով, երկրորդ հղիությունը այնքան հեշտ չի անցել, ինչպես առաջինը՝ 6 տարի առաջ: Բեյոնսեն խոստովանել է, որ ծնունդները շատ բարդ են եղել և քիչ էր մնում խլեին իր և երեխաների կյանքը:

Դերասանուհու խոսքով՝ հղիության ընթացքում նա շատ քաշ է հավաքել և վերջում կշռել է գրեթե 100 կգ: Քաշ գցելու գործում նրան օգնել է սնվելու խիստ ռեժիմը. որոշ ժամանակ նա ստիպված է եղել հրաժարվել կենդանական ծագմամբ ուտելիքներից, սուրճից, ալկոհոլից և մրգահյութերից: Սակայն Բեյոնսեն անձամբ խոստովանում է, որ չի ձգտում 90-60-90 պարամետրերին և սիրում է իր կազմվածքը:











































