Այսօր առավոտյան ժամը 10-ից «Հայազն Երիտասարդների Միաբանություն»-ը կազմակերպում է երթ և նստացույց՝ ի պաշտպանություն Ազատագրված տարածքների:
Երթը կսկսվի Կոնսերվատորիայի այգում գտնվող Կոմիտասի արձանի մոտից, երթի մասնակիցները կքայլեն Բաղրամյան պողոտայով դեպի նախագահի նստավայր, որտեղից էլ դեպի Հանրապետության հրապարակ: Ժամը 12:00-ին ԱԳ նախարարության շենքի դիմաց կսկսվի Միաբանության շուրջօրյա նստացույցը:









































