Էվոլյուցիան ակնհայտ է՝ մենք գնալով ավելի ու ավելի անկախ ենք դառնում. «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարեց Գարեգին Չուգասզյանը, ում երեկույթը վերբերում էր արտաքին քաղաքականությանը:
Ըստ Չուգասզյանի՝ միջազգային հարաբերությունների ներկայիս վիճակը 2008թ-ի ճգնաժամից հետո գնալով խորանում է: «Աշխարհաքաղաքական երկու բևեռների ծայրահեղ անհավասարաչափ բաշխվածությունն ավելի մեծացող խզվածքը կամրջելու անհրաժեշտություն է առաջացրել»,-ասաց նա և նշեց, որ այս պայմաններում առաջին պլան են գալիս և որոշիչ են դառնում ոչ թե նյութական ռեսուրսը, այլ խելացի ուժն ու կամքը:









































