Միացյալ Թագավորության ոստիկանությունը պատժել է հարբած բրիտանացուն, ով որոշել է փաբից տուն հասնել ինքնաշեն փոքրիկ մեքենայով:
Ինքնաշեն իրը 1950-1970-ականներին թողարկված՝ առաջին սերիայի հայտնի VW Transporter միկրոավտոբուսի կրկնօրինակն է, որը հավաքել է փականագործ Ռիո Բիրդմորը իր որդու համար: Այդ մեքենայի առավելագույն արագությունը 10 կմ/ժ է՝ նշում է ITAR-TASS-ը:
Բիրդմորին մեկ տարով զրկել են ավտոմեքենա վարելու իրավունքից, ընդ որում՝ ոչ խաղալիք, և տուգանել 825 դոլարով:
«Ես կարծում էի՝ նրանք կատակում են»,- ոստիկանների հետ հանդիպումը հիշում է Բիրդմորը: «Ղեկին նստելուց առաջ մի քանի բաժակ խմել եմ, բայց մտքովս չէր անցնում, որ որևէ անօրինական բան եմ անում այն վարելով. ախր, ես այնքան հարբած չէի, որ չկարողանայի ոտքերիս վրա մնալ»,- ասել է նա:









































