Facebook ընկերությունը հայտնել է, որ անհայտ ցանցահենները օգտվել են սոցիալական ցանցի կոդի խոցելիությունից և կարող էին տիրանալ շուրջ 50 մլն օգտատիրոջ էջերին:
BBC-ի փոխանցմամբ՝ ընկերությունից հայտարարել են, որ տեղյակ չեն, թե ով կարող է կանգնած լինել հարձակման հետևում:
Երեքշաբթի օրը, խոցելիությունը հայտնաբերելուց հետո, Facebook-ը ոստիկանություն է դիմել: Օգտատերերին, որոնք կարող էին հարձակման թիրախ դառնալ, ուրբաթ նորից առաջարկել են մուտք գործել համակարգ:
Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Գայ Ռոզենը տեղեկացրել է, որ ներկայումս խոցելիությունը կարգավորված է:









































