Կանադայում հավաքել են աշխարհում ամենաարագընթաց սառցե ավտոմեքենան: Այն կարող է զարգացնել մինչև 20կմ/ժ արագություն և անցնել 1.6 կմ տարածություն:
Ավտոպահեստամասերի վաճառքի մեջ մասնագիտացած կանադական ընկերությունը որոշել է այդ կերպ գովազդել սառցակայուն մարտկոցը, որը կարող է աշխատել նույնիսկ -40 աստիճանի պայմաններում:
Բեռնատարում սառույցից պատրաստված է միայն թափքը: Սառույցը կազմել է 5 տոննա՝ հաղորդում է ТСН-ը:
Գովազդային ակցիա անցկացնելու համար ստեղծողները ստիպված են եղել հավաքել մի քանի սառցե թափքեր: Մի բեռնատարը օգտագործվում է որպես նմուշ, երկրորդը ցույց է տրվել ընկերության գործընկերներին, իսկ երրորդը կներկայացվի հաճախորդներին:




































