Արժեթղթերի եւ բորսաների գծով հանձնաժողովը (SEC) դատարան հայց Է ներկայացրել Tesla-ի ղեկավար Իլոն Մասքի դեմ՝ պահանջելով նրան հեռացնել հանրային ընկերությունների, այդ թվում՝ նրա կողմից ստեղծված Tesla-ի կառավարումից ներդրողներին խաբելու պատճառով:

SEC-ը, Հանձնաժողովի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, Մասքին մեղադրում Է այս տարվա օգոստոսին մի քանի թվիթների հրապարակման մեջ, որոնք սուտ տեղեկատվություն Էին պարունակում ընկերության բաժնետոմսերի մոտալուտ գնման վերաբերյալ: Հանձնաժողովը պահանջում Է Մասքին արգելել ղեկավարի կամ տնօրենների պաշտոններ զբաղեցնել հանրային ընկերությունում: Հայցը Հանձնաժողովի կողմից դատարան Է ներկայացվել այն բանից հետո, երբ Մասքը եւ նրա իրավաբանները հրաժարվել են վեճի արտադատական կարգավորումից, գրում Է The Wall Street Journal-ը:

Համաձայնագրի պայմաններն արդեն հավանության Էին արժանացել Հանձնաժողովի կողմից, եւ սեպտեմբերի 27-ին պլանավորվում Էր մամուլի տեղեկագրի հրապարակումը: Սակայն Tesla-ի իրավաբանները հետ են կանչել համաձայնագրին իրենց համաձայնությունը, եւ Հանձնաժողովը որոշել Է հայց ներկայացնել դատարան: Սեպտեմբերի 27-ի երեկոյան կայացած սակարկություններում ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել Է գրեթե 10 տոկոսով: Մասքն ինքը հայցը համարել Է չհիմնավորված եւ հայտարարել, որ Հանձնաժողովի գործողությունները «խորապես հիասթափեցրել են» իրեն: Նա ասել Է, որ միշտ Էլ գործել Է՝ ելնելով «ճշմարտության, թափանցիկության ու ներդրողների լավագույն շահերից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:









































