Ճապոնիայում մի խումբ գիտնականներ և ճարտարագետներ մշակել են էլեկտրական մեքենա, որի բաղադրությունը հիմնականում պլաստիկ է՝ հաղորդում է NHK-ն:
Մեքենայի հայեցակարգը ներկայացվել է ուրբաթ օրը Տոկիոյում: Այն մշակվել է նորարարական տեխնոլոգիաների ստեղծման ծրագրի շրջանակներում, որը կառավարվում է Ճապոնիայի Նախարարների խորհրդի կողմից: Սա մոտ 4մ երկարությամբ հարմարավետ մեքենա է: Կմախքի մոտավորապես 90 տոկոսը կազմված է հատուկ մշակված սինթետիկ նյութից:
Ստեղծված մեքենան մոտավորապես 40 տոկոսով ավելի թեթև է, քան ստանդարտ մոդելը,և ինչպես նշում են մշակողները, պահանջում է 2 անգամ քիչ վառելիք: Ակնկալվում է, որ նոր մոդելի զանգվածային արտադրությունը դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա:






































