ԱՄՆ-ը և վեց այլ երկրներ կոչ են արել Միավորված ազգերի կազմակերպությանը հինգշաբթի օրը հրավիրել հանձնաժողով, Սիրիայի համար նոր սահմանադրություն մշակել սկսելու նպատակով՝ գրում է The Times of Israel-ը։
Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Հորդանանը և Սաուդիան Արաբիան միացել են Միացյալ Նահանգներին՝ կոչ անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարին և նրա հատուկ ներկայացուցչին՝ Ստեֆան դե Միստուրային, ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Սիրիայի նոր սահմանադրության ստեղծմամբ և կապահովի երկրում արդար ընտրությունների անցկացում և իշխանափոխություն որքան հնարավոր է շուտ:
ՄԱԿ-ին դիմած յոթ պետությունները նաև ավելացրել են, որ նրանք սպասում են, որ կազմակերպությունը հաշվետվություն ներկայացնի այս ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ հաջորդ ամսվա վերջում:







































