Կարապի լճի տարածքում «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը Երևանի 2800-ամյակին ընդառաջ հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված՝ «Աշխարհի ամենամեծ գաթա» համտես-հյուրասիրությանը։ «Երեմյան փրոջեքթս»-ը հատուկ բաղադրատոմսով պատրաստված գաթան որպես աշխարհի ամենամեծ գաթա ռեկորդների գրքում ներառելու նպատակով դիմել է«GUINNESS WORLD RECORDS»-ին։ Ներկայացվող գաթայի քաշը ըստ նախնական գնահատականի 280 կիլոգրամ է: Միջոցառմանը մասնակցելու և ռեկորդը գրանցելու նպատակով Հայաստան հատուկ այցով ժամանել է «GUINNESS WORLD RECORDS LIMITED» գրասենյակի ներկայացուցիչ՝ միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը։











































