BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) հերթական գագաթնաժողովը կանցկացվի հուլիսին՝ բրազիլական Ֆորտալեզա քաղաքում: Այդ մասին հաղորդել է լատինաամերիկյան այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը:
Գագաթնաժողովի հստակ ժամկետը կհամաձայնեցվի նրա բոլոր մասնակիցների հետ: Ավելի վաղ BRICS գագաթնաժողովը պլանավորվում էր անցկացնել մարտ-ապրիլ ամիսներին: Ըստ հաղորդագրությունների՝ ժամկետը փոխվել էր չինական կողմի խնդրանքով:








































