Thursday, 18 06 2026
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին

Վարչապետ Փաշինյանի անելիքը պետք է լինի երկիրը նախագահական համակարգին վերադարձնելը․ Արմեն Դարբինյան

«Ցանկացած թիմով կարելի է գնալ բարեփոխումների, եթե թիմն ունի քաղաքական ուժ, հեղինակություն, պնդություն, ամրություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։

Նա ընդգծեց, որ ինքը միշտ եղել է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ սկզբունքներով ձևավորված կառավարության կողմնակից. «Այդ իմաստով, այսօր գործող կառավարությունը պրոֆեսիոնալ չէ, պրոֆեսիոնալ չէր նաև դրանից առաջ գործող կառավարությունը»,-ասաց Արմեն Դարբինյանը։

Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ քանի դեռ պրոֆեսիոնալ չէ կառավարությունը, լուրջ ակնկալիքներ չի կարելի ունենալ կառավարությունից, Արմեն Դարբինյանը պատասխանեց. «Նայած ինչ բարեփոխման մասին է խոսքը։ Քաղաքական բարեփոխումների տեսանկյունից կարող ենք ակնկալել լրջագույն բարեփոխումներ։ Այդպիսի բարեփոխումներ պիտի ակնկալենք ու պահանջենք, իսկ տնտեսական, սոցիալական տեսանկյունից դեռևս հարցականներ կան, որովհետև պրոֆեսիոնալ թիմը պետք է իրեն դրսևորի, ինչը դեռ չենք տեսնում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է շատ արագ հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ այս անորոշ վիճակն ազդում է ներդրումների վրա, որ ներդրողները սպասում են իրավիճակի կայունացմանը, Արմեն Դարբինյանն ասաց. «Ես ունեմ տրամագծորեն այլ մոդել։ Ես միշտ համարել և համարում եմ, որ Հայաստանը պետք է լինի նախագահական երկիր։ Հայաստանն այսօր էլ իր բնույթով նախագահակ երկիր է։ Սահմանադրության վերջին փոփոխությունը բացարձակ չէր բխում թե՛ Հայաստանի, թե՛ հայ հասարակության, թե՛ բարեփոխումների շահերից։ Առաջնային խնդիր եմ համարում սահմանադրությանը փոփոխությունը և նախագահական կարգավիճակին վերադառնալը։

Կարծում եմ, որ սա պետք է լինի վարչապետ Փաշինյանի անելիքը։ Եթե նա համարում է, որ պետք է շարունակի աշխատել, կառավարել, ղեկավարել երկիրը որպես խորհրդարանական երկիր, իմ տեսակետը տրամագծորեն հակառակ է։ Ես համոզված եմ, որ ճիշտ, ամենառացիոնալ ճանապարհը այն կլիներ, որ բանակցությունների ընթացքում և միջոցով Հայաստանի քաղաքական ու հասարակական դաշտը գար այն համոզմունքին, որ երկրում պետք է վերականգնել նախագահական երկրի Սահմանադրությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում