Ֆրանսիացիների համար հիմնական առաջնահերթությունը իրենց գնողունակությունն է համարվում,– հաղորդում է Le Figaro-ն։
BVA Group-ի իրականացրած հարցման համաձայն՝ ֆրանսիացիներն առաջին հերթին գնողունակության աճ են ցանկանում, որը, նրանց կարծիքով, նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Էդուարդ Ֆիլիպի համար բացարձակ առաջնահերթություն պետք է լինի։
Փաստացի, Ֆրանսիայի քաղաքացիների 59%-ը դիտարկում է վճարողունակության աճը որպես նախագահի և կառավարության 2019 թվականի գլխավոր առաջնահերթություն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախարարների խորհուրդը 2019 թվականի բյուջեի օրինագիծն է ներկայացրել, որը ֆրանսիացիների առօրյա կյանքին վերաբերող մի շարք միջոցառումներ է ենթադրում։








































