Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունները սխալ երևույթ որակեց և պնդեց, որ, եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններ անցկացվեն, իրենք կմասնակցեն: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ այսօր ԳՄ նիստի ժամանակ հատուկ արտահերթ ԱԺ ընտրությունների հարցը չի քննարկվել: