Microsoft բրենդը ամերիկացի 4.5 հազար հարցվողների կողմից ավելի ուժեղ է ճանաչվել, քան մրցակից Apple և Samsung բրենդները: Հարցումն իրականացրել է Forrester Research-ը՝ գրում է newsru.com:
Նմանօրինակ արդյունքը բավական անսպասելի է, քանի որ նախկին հետազոտությունների ժամանակ Microsoft-ին չէր հաջողվել գերազանցել Apple-ին: Այսպես, ըստ Forbes-ի՝ Apple-ն անցած տարի երրորդ անգամ անընդմեջ գլխավորել էր ամենահեղինակավոր բրենդների վարկանիշային ցուցակը: Նրա բրենդի արժեքը գնահատվել էր 104.3 միլիարդ դոլար՝ երկու անգամ ավել, քան Microsoft-ինը:








































