Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին, ժամը 14:00-ին բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ` մասնակցելու հավաք-երթի: Այդ մասին ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում: Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ–ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:
Հավաք-երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ նախնական երթուղով. Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ: Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության:
Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն:
Լուսանկարը՝ Photolure-ի









































