Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հերթական անգամ պատասխանել է իր ապագային վերաբերող հարցերին: Ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստվում է քննարկել այն Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Իմ գործակալը շփվում է «Չելսի»-ի ներկայացուցիչների հետ: Ես պատրաստվում եմ զրուցել Մոուրինյոյի հետ: Հունվարն ինձ համար իրադարձություններով լի ամիս է: Երբեք չեմ ասի, որ գերազանցում եմ Պետր Չեխին, սակայն չեմ ցանկանում նստել պահեստայինների նստարանին և որոշում կայացնելու ժամանակ անպայման հաշվի կառնեմ դա»,- ասել է Կուրտուան:
Հիշեցնենք` բելգիացի դարպասապահը վարձավճարով հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ում, իսկ նրա տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Չելսի»-ին:






































