Saturday, 04 05 2024
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա

Ինֆորմացիայի պակաս կա՝ ինչպես է իրականացվում ՀՀ կառավարության կատարողականը․ Սվիտալսկի

Հայաստանում հեղափոխությունից հետո տեղի ունեցածը ԵՄ-ն համարում է մի նոր հնարավորության դուռ՝ արդարադատության կառույցների, անկախ, արդար դատական համակարգ ստեղծելու համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նման տեսակետ հայտնեց «ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովում:

«ԵՄ-ն տարիներ շարունակ ավելի քան 50 մլն եվրոյի ներդրումներ է կատարել՝ նպաստելու, որ Հայաստանի արդարադատության համակարգն ավելի արդյունավետ կերպով գործի: ԵՄ-ն նպաստել է  ստեղծելու կամ վերանորոգելու բազմաթիվ դատարաններ: Մեծ ներդրումներ ենք ունեցել Արմավիրի քրեակատարողական հիմնարկում: Այսօր Հայաստանում հեղափոխությունից հետո մի նոր էջ է բացվում: Տեղի ունեցածը մենք համարում ենք մի նոր պատուհան, մի նոր հնարավորության դուռ հայկական կառույցների համար՝ ստեղծելու արդար, անկախ և արդյունավետ արդարադատության համակարգ»,-ասաց Սվիտալսկին:

Դեսպանը նշեց՝ իրենք Հայաստանին իրենց պատրաստակամությունն են հայտնել անկախ և արդար դատական համակարգի ստեղծման գործում հավելյալ ջանքերի, օժանդակության համար: Սվիտալսկին նկատեց՝ Հայաստանի կառավարության համար դատական համակարգի անկախությունը գերակա ճյուղ է: Նա դա կարևոր համարեց կառավարության՝ իր առջև դրված մի շարք առաջնահերթություններից: «Կառավարությունն, անշուշտ, ևս նկատել է, որ ամենի սկիզբը պետք է լինի արդարադատության համակարգի անկախությունը: Վարչապետն անձամբ  է ասել, որ երդվում է՝ երբեք ոչ մի դատավորի զանգ չկատարել»,-նկատեց դեսպանը:

ԵՄ փորձագետները Հայաստան այցի ընթացքում նկատել են՝ պետք է շարունակել հակակոռուպցիոն պայքարը: Սա ևս ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Սվիտալսկին նկատեց՝ այստեղ կառավարության և դատական համակարգի առաջնահերթությունները համընկնում են: Դեսպանը նշեց՝ դատական համակարգը պետք է լիովին ազատ լինի կոռուպցիայի ցանկացած տեսակից: Դրա համար պետք է քայլեր ձեռնարկվեն: Հարկավոր են նաև կանխարգելիչ միջոցառումներ:

Սվիտալսկին ևս մեկ անգամ վերահաստատեց՝ արդարադատության համակարգի զարգացման գործում Հայաստանին օժանդակելու պատրաստակամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում