Հրեա ծայրահեղական բարբարոսները հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը կտրել են իսրայելցի արաբներով բնակեցված Քֆար-Քասի քաղաքի այգու մրգատու ծառերը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հանցագործության վայրքում նրանք թողել են «Ողջույն Էշ-Քոդեշից» գրությամբ պաստառ:
Էշ-Քոդեշը Արևմտյան ափի գրավյալ տարածքներում հրեական բնակավայր է, որի 12 բնակիչներ հունվարի 7-ին ձերբակալվել են արաբական Քուսրա գյուղի այգու մոտ: Նրանք եղել են դիմակներով: Պաղեստինցիները, որոնք բռնել են նրանց, ծեծել են և փոխանցել իշխանությունների ձեռքը, որոնք իրենց հերթին նրանց հանձնել են Իսրայելի իրավապահ մարմիններին:
Ոստիկանությունը պարզում է՝ ինչ նպատակով են նրանք գիշերը գտնվել արաբական գյուղում և ինչու են նրանք դիմակներ կրել: Էշ-Քոդեշի բնակիչները պնդում են, որ իրենք մոլորվել են զբոսանքի ժամանակ և դարձել են Քուսրայի բնակիչների կողմից հարձակման զոհ:




































