Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Ոչ մի դիմադրություն. Փաշինյանին պետք է տալ ամբողջական իշխանություն՝ արդյունք պահանջելու համար

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հրապարակումից ու դրանց Նիկոլ Փաշինյանի արձագանքից հետո բոլորը քննարկում էին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետները։ Իշխանության ծրագիրն ավելի քան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձելու է ընտրություններն անցկացնլ մինչև տարեվերջ։ Իշխանության համար խիստ սկզբունքային է, որ նոր խորհրդարանում ունենա կայուն մեծամասնություն, իսկ դա երաշխավորված է, եթե ընտրություններն անցկացվեն հիմա. հակառակ դեպքում ձմեռը հայտնի չէ, թե ինչ անակնկալներ կմատուցի, ու ինչպիսին կլինեն վարկանիշները մյուս տարվա մայիս-հունիս ամիսներին։

Երկար կարելի է քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց վերանայել արտահերթ ընտրությունների անցկացման այն ժամկետը, որը սահմանված է կառավարության ծրագրով։ Վարկածները կարող են ամենատարբեր լինել, սակայն ակնհայտ է, որ արագ փոփոխությունների սպասելիքները չեն կարող իրականություն դառնալ, ու Փաշինյանը բնականաբար փորձելու է օգտվել ստեղծված ստատուս քվոյից, քանի դեռ հասարակության մեջ ընկալվում է որպես հեղափոխության առաջնորդ։ Տնտեսական, սոցիալական դժվարությունները հասարակության մոտ անխուսափելիորեն տրանսֆորմացնելու են Փաշինյանի կերպարը. նա աստիճանաբար ընկալվելու է վարչապետի դերում, որը պատասխանատու է երկրում ստեղծված իրավիճակի համար։

Մյուս կողմից՝ կառավարությունն առայժմ չունի երկրի զարգացման տեսլական, կոնկրետ ծրագիր, իսկ արտահերթ ընտրությունները լավ առիթ են ժամանակ շահելու համար։ Առհասարակ այն իրավիճակներում, երբ քաղաքական թիմը չի ունենում զարգացման ռացիոնալ ծրագիր, ստիպված է լինում հասարակությանը կոնսոլիդացնել «թշնամու» կերպարով։ Ռոբերտ Քոչարյանն այս հարթության վրա անուրանալի «ծառայություն» է մատուցել նոր իշխանությանը։ Հիմա կոնսոլիդացնող «թշնամու» կերպարի դերում հանդես է գալիս գործող խորհրդարանը, որն օբյեկտիվորեն պետք է լուծարվի։

Իհարկե, շատ հնարավոր է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունների արագ անցկացման որոշումը պայմանավորված է արտաքին գործոններով։ Մասնավորապես՝ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի վրա որոշակի արտաքին ճնշում կա՝ ԼՂ կամ այլ խնդիրներով պայմանավորված, իսկ նման դեպքերում խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելը լավագույն լուծումն է, մանավանդ, որ մի կողմից՝ նպաստում է հեղափոխության արժեքների կապիտալիզացիային, մյուս կողմից՝ հնարավորություն է ընձեռում ժամանակ շահելու։

Անիմաստ է քննարկել ՀՀԿ-ի դիմադրության արդյունավետության հարցը, որովհետև նման բան տեղի ունենալ չի կարող։ 81% քվե որևէ կուսակցություն կամ դաշինք ստանալ չի կարող՝ դա համաժողովրդական շարժման վստահության ցուցիչ է, ըստ այդմ՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններին Փաշինյանը կարող է հասնել հասարակական ճնշման միջոցով, եթե ՀՀԿ-ն փորձի դիմադրել կամ ժամանակ շահել։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական կտա միայն այն պարագայում, երբ տասնյակ հազարավոր նրա կողմնակիցներ պաշարեն խորհրդարանի շենքը՝ երաշխավորելով, որ ԱԺ-ն երկու շաբաթում նոր վարչապետ չի կարող ընտրել։ Նման հանրային ճնշում Փաշինյանը այսօր կարող է բանեցնել, գարնանը՝ հայտնի չէ։ Հասարակական ճնշման սցենարը չի կարող աշխատել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կամ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն բացահայտ կասկածի տակ դնի նման մեթոդներով իշխանություն ձևավորելու լեգիտիմությունը, սակայն արտաքին նման միջամտության անգամ տեսական հնարավորությունը բացառում ենք։

Խորհրդարանի ընտրություններն ինչքան շուտ տեղի ունենան, այնքան լավ։ Նիկոլ Փաշինյանի թիմին պետք է հնարավորություն ընձեռել ամբողջովին ստանձնելու իշխանությունը, որպեսզի կառավարությանը կարողանանք դուրս բերել, այսպես կոչված, «կամուֆլյաժային» հեղափոխության տրամաբանությունից ու նրանից պահանջել կոնկրետ արդյունք։ Երբ հակահեղափոխության ուրվականը վերանա, մենք կարող ենք համոզվել, թե ինչքանով է կենսունակ Նիկոլ Փաշինյանի թիմը՝ որպես կառավարություն, մյուս կողմից՝ վերջապես հանրային գիտակցության մեջ հեղափոխական էյֆորիան կնահանջի՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանում ձևավորելու դեմոկրատական հակակշիռ, ընդդիմություն, որին այլևս հնարավոր չի լինի մեղադրել ռևանշիզմի մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում