Ճապոնիայի հարյուրավոր բնակիչներ պայքարել են տարվա ամենահաջողակ մարդը դառնալու իրավունքի համար: Դրա համար պետք էր առաջինը հասնել երկրի արևմտյան Նիսինոմիա քաղաքի հնագույն տաճար: Ուղիղ առավոտյան ժամը 6-ին տաճարում թմբուկների հարվածներն ազդարարել են հաջողության համար մրցարշավի մեկնարկը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հնագույն տաճարի հոգևորականը կօրհնի նրան, ով առաջինը կմոտենա իրեն: Հաղթողը պաշտոնապես հռչակվում է տարվա ամենահաջողակ մարդ:
Վազքին, սակայն, ոչ բոլոր ցանկացողներն են մասնակցել. մասնակցելու հայտ ներկայացրած ավելի քան հազար մարդուց 108 երջանիկ է վիճակահանությամբ վազելու իրավունք ստացել: Հաղթող է դարձել 19-ամյա ուսանող Սայկի Կիոդան:
Նրան և արագ տեղ հասած մյուս երկու վազորդներին պարգևատրել են բրնձի օղով՝ սակեով, որը վազքի բոլոր մասնակիցները տեղում խմել են:









































