Friday, 12 06 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

«Ցավոք, Քոչարյանը միակ առանց բողոքի ընտրված նախագահն է» (տեսանյութ)

«Երանի թե ինչ-որ բան խոչընդոտեր Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով ՄՄ «ճանապարհային քարտեզի» ստորագրման ժամանակ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարություններին:

«Եթե անգամ ոչ ՄՄ-ի միջոցով, ՀՀ իշխանությունները հստակ որդեգրել են Ռուսաստանի ճորտն ու հարճը դառնալու ուղին: Եթե ինչ-որ բան պետք է անենք, ապա մենք հայերս պետք է անենք»,- ընդգծեց Հայրիկյանը:

Հարցին՝ եթե կախված է մեզանից, ապա ինչո՞ւ մեզ մոտ Ուկրաինայի նման ընդվզում չեղավ, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ուկրաինայի և մեր տարբերությունը միլիոններով չէ, մի 10 անգամ ավել է իրենց մոտ: Այսպիսի դեպքում մեկի դրսևորումը կարող է հավասարազոր լինել հազարների դրսևորմանը: Կարևորը, որ Հայաստանում ընդվզողներ կան հենց առաջին օրվանից: Կարևոր է, որ անհատ քաղաքացիներ, նաև հասարակական կազմակերպություններ իրենց դիրքորոշումը հստակ այս հարցում ցույց են տվել: Մեր անցկացրած երկու հարցումներն էլ ցույց են տվել, որ հայ ժողովրդի մեծ մասը, չնայած պետական քարոզչությանը, ձգտում է Եվրոպայի հետ համագործակցելուն»:

Նախագահի նախկին թեկնածուն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին և այն տեսակետներին, թե նա կարող է իր շուրջը համախմբել Հայաստանի ռուսաստանամետ ուժերին․ «Նրանք իրար հետ մրցում են, թե ով ավելի խորը մտնի Ռուսաստանի համապատասխան տեղը, դա է նրանց նպատակը՝ ով ավելի շատ կքծնի, ով ավելի շատ կհաճոյանա: Այդ միջավայրում ես նրանց հետ մրցել չեմ կարող: Ցավոք սրտի, երկրորդ նախագահը Հայաստանի միակ առանց բողոքի ընտրված նախագահն է եղել: 98-ին նա ճիշտ սկսեց՝ ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի. մեկը Պառավաքարով սկսեց, մյուսը՝ Մարտի 1-ով: Սա ճիշտ սկսեց հետո ենթարկվեց ընդհանուր պարտադրվող մտայնությանը»:

Հայրիկյանն ընդգծեց, որ Քոչարյանն իր համար որակ չի ներկայացնում. ««Գույք՝ պարտքի դիմաց»-ը և Մարտի 1-ը նրան դարձնում են բացարձակապես անընդունելի քաղաքական գործիչ, նա այստեղ իր ներկայությունից պետք է ամաչի: Նա այնպիսի բաներ է արել, որ որևէ պետական գործիչ իրեն թույլ չի տվել անել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում