Հնդկաստանում 11 տարվա մեջ առաջին անգամ 2013-ին ավտոմեքենաների վաճառքը ընկել է մինչև 1.8 մլն միավոր՝ բենզինի աճող գների ու տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման ֆոնին: Դա 11 տարվա մեջ վաճառքի առաջին անկումն է՝ հայտնում է Ավտոարտադրողների հնդկական միությունը (Society of Indian Automobile Manufacturers):
Վաճառքի անկումը 1 տարում հասել է 10%-ի կամ 190 հազար մեքենայի:
«Մենք ավտոարդյունաբերության ամենաանբարենպաստ ժամանակների վկաներն ենք»,- նշել է Ավտոարտադրողների հնդկական միության նախագահը: