Thursday, 11 06 2026
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ

2014-ի ներիշխանական ինտրիգը

Կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստում ընդունել է 2014 թվականի գործունեության ծրագիրը: Այս ծրագրի առումով առանձնապես սպասելիքներ ունենալ երևի թե պետք չէ, քանի որ կառավարությունը իր գործունեությամբ ցույց է տվել, որ հասարակության սպասումներն իրենից իռացիոնալ են: Այստեղ միակ ինտրիգը, այս ծրագրի հետ կապված, երևի թե այն է, թե արդյոք 2014 թվականի ծրագիրը իրականացնելո՞ւ է այս կառավարությունը, կամ այս կառավարությանը հաջողվելո՞ւ է իրականացնել իր ծրագիրը, թե՞ տարվա ընթացքում Հայաստանում կներկայացվի նոր կառավարության նոր ծրագիրը:

Հայաստանում այս հարցն այսօր ներքաղաքական և առաջին հերթին ներիշխանական երևի թե գլխավոր ինտրիգն է: Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, հայտարարել էր, որ եթե կառավարությունը 7 տոկոս աճ չի ապահովում, ապա պետք է հրաժարական տա: Սակայն եկավ տարեվերջը, պարզվեց, որ աճը յոթի հազիվ կեսն է ձգում, և Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ փետրվար-մարտ ամիսներին պետք է մանրամասն քննարկել ցուցանիշներն ու հասկանալ, թե արդյոք ամեն ինչ արվե՞լ է 7 տոկոս աճի համար:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կառավարության հրաժարականի մասին իր խոսքը, ըստ էության, «հետ է վերցնում»: Այստեղ իհարկե նորություն կամ զարմանալի բան չկա, որովհետև առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը մի բան խոսում է, մեկ այլ բան անում: Սակայն ներկայումս իշխանական ճամբարում վարչապետի պաշտոնանկության խնդիրը իսկապես մեծ աժիոտաժ է առաջացրել: Համենայն դեպս տոներից առաջ իսկական և բավական լուրջ թափով գրոհ էր սկսվել Տիգրան Սարգսյանի վրա, որն էլ պաշտպանվելու համար գրոհեց Ռոբերտ Քոչարյանի վրա՝ երևի համոզված լինելով, որ իր դեմ կազմակերպված գրոհի հետևում Քոչարյանն է: Քոչարյանն էլ կոշտ պատասխանեց: Տիգրան Սարգսյանն էլ փորձեց գնդակը չթողնել իր դաշտում:

Այսօր գնդակը Քոչարյանի դաշտում է: Սակայն տոներից հետո այս տեսանկյունից լռություն է: Երևի բոլորը պատրաստվում են փետրվար-մարտին, երբ կսկսվի կառավարության 2013 թվականի գործունեության քննարկումը, և այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, փորձ կարվի ևս մեկ ուժգին հարված հասցնել Տիգրան Սարգսյանի դիրքերին և հասնել նրա պաշտոնանկությանը:

Այսօր երևի բոլորը ուժերն են դասավորում կամ վերադասավորում, առավել ևս, որ փետրվարը բոլորովին էլ սարերի հետևում չէ: Ակնհայտ է, որ այս պայքարի բուն թիրախը իշխանության ձևավորման նոր փուլն է, որը հերթական ընտրությունների տեսանկյունից սկսվելու է 2017 թվականին պառլամենտական ընտրություններով և շարունակվելու է նախագահական ընտրություններով, ընթացքում լինելու են նաև երևանյան ընտրություններ: Չի բացառվում, սակայն, որ վարչապետի փոփոխության դեպքում Հայաստանում արագանան արտահերթ ինչ-որ զարգացումներ: Թեև սա իհարկե կախված է նրանից, թե ինչ սկզբունքով տեղի կունենա փոփոխությունը, եթե այն տեղի ունենա: Խնդիրն այն է, որ եթե վարչապետի փոփոխությունը տեղի ունենա այն տրամաբանությամբ և ուժերի այն դասավորությամբ, որը նախընտրելի է Ռոբերտ Քոչարյանի համար, ապա դա բավական ծանր հարված կլինի Սերժ Սարգսյանի դիրքերին, և գուցե բանը չհասնի արդեն 2017-18-ի «էստաֆետին», այլ իշխանության փոխանցումը տեղի ունենա ավելի շուտ: Իսկ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի կառավարության փոփոխությանը դիմադրել չկարողանալու դեպքում այնուամենայնիվ այդ քայլը հերթական անգամ վերածել ներիշխանական կոմպրոմիսի, ապա ամեն ինչ բնականաբար կգնա հերթականին, և իշխանության փոխանցման ինտրիգն այնուամենայնիվ կշարունակի պահպանվել, քանի որ հերթական տրամաբանության ներքո այդ փոխանցման հավակնորդներն արդեն բավական շատ են, և Սերժ Սարգսյանն էլ փորձում է խաղալ հենց այդ, այսպես ասած, բազմաբևեռության վրա և իր համար կառավարելի պահել և՛ իշխանության ժամկետի իրացումը և՛ փոխանցումը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում