Աֆղանստանում ԱՄՆ-ի ծովային հետևակների ստորաբաժանման զինծառայողների հրազենային զենքից արձակած կրակոցի հետևանքով զոհվել է 4-ամյա երեխա՝ հաղորդում է The Telegraph-ը:
Նախնական տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել Հիմլենդ մարզում վատ եղանակային պայմանների պատճառով:
«Փոշի էր, և ծովային հետևակները մտածել են, որ իրենց դիմաց թշնամի է, և կրակ են բացել, որի հետևանքով տղան մահացել է»,- հայտարարել է երկրի նախագահի ներկայացուցիչ Օմար Զվական:
Բացի այս՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարության տակ գտնվող անվտանգության աջակցության միջազգային ուժերի ներկայացուցիչը հաղորդել է, որ զինվորականները դեպքի հետաքննություն կանցկացնեն:












































