Հյուսիսային Կորեայի գրողների միության գրականագետները կարճ ժամկետւոմ հասցրել են գրել ավելի քան 20 պոեմ և երգ՝ նվիրված երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինչի ամանորյա ուղերձին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
Հաղորդվում է, որ բոլոր ստեղծագործություններն արտացոլում են բանակի և ժողովրդի՝ ծաղկող պետություն կառուցելու և մարշալ Կիմ Չեն Ինի ղեկավարությամբ մեծ հաջողությունների հասնելու կամքը :
Նոր պոեմներն արդեն հնչում են երկրի շատ գործարաններում և «ոգեշնչման աղբյուր են հանդիսանում աշխատանքային կոլեկտիվների համար» :
Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեայի մի շարք շրջաններում շարունակվում են ցույցերը և հանրահավաքները, որոնք մասնակիցները պարտավորվում են կատարել Կիմ Չեն Ինի ամանորյա ուղերձի խդնիրները:









































