Հայտնի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն հայտարարել է, որ կինոյի գաղափարն ավանդական իմաստով մոտենում է ավարտին: Նա ընդգծել է, որ խոսում է ոչ թե անկման, այլ հակառակը՝ այն մասին, որ իրենց լուսավոր ապագա է սպասվում:
14-ամյա դստերը՝ Ֆրանչեսկային ուղղված 71-ամյա վարպետի բաց նամակում, որը հրապարակել է իտալական l’Espresso պարբերկանը, Սկորսեզեն նշում է, որ ժամանակակից կինոարդյունաբերությունը գտնվում է խաչմերուկում: «Տեսալսողական զվարճանքները և այն, ինչ մենք սովոր ենք կինո կոչել, որը ստեղծվում է անհատների կողմից, կանգնել են զարգացման տարբեր ուղիների վրա»:
Վառ ապագայի իր նախազգացումը ռեժիսորը հիմնավորել է նրանով, որ այդ արվեստի պատմության մեջ առաջին անգամ իսկապես հնարավոր է փոքր գումարով ֆիլմեր ստեղծել:
2013-ին ժամանակակից կինոարդունաբերության շուտոփույթ ավարտի մասին էին հայտարարել Սթիվեն Սպիլբերգն ու Ջորջ Լուկասը: Նրանց կարծիքով՝ Հոլիվուդին աղետ է սպառնում վարձույթում մեծ բյուջեով մի քանի բլոկբաստերների ձախողումից հետո:
Նրանք այդ պայմաններում կինեմատոգրաֆի ապագա են համարում տարածման նոր միջոցները՝ կաբելային հեռուստաալիքներն ու վարձույթի փոխված սխեմայով կինոթատրոնները:









































