«Կորուսյալ աշխարհ» խորագրով ավազե քանդակների միջազգային մրցույթ է անցկացվել ավստրալական Վինձորում, հայտնում է Associated Press-ը:
Ամբողջ աշխարհից ժամանած քանդակագործները ավազից պատրաստել են դինոզավրեր ու մամոնտներ, պատկերել միֆոլոգիական սյուժեներ:
Երկրորդ տարին շարունակ գլխավոր մրցանակը՝ 4500 դոլար, բաժին է ընկել տեղացի նկարիչ, քանդակագործ Ջինո Վան Բրյուսենենին:







































