2013 թվականին ավանդական համակարգիչների վաճառքն ընկել է 10 տոկոսով: Իրավիճակը փոխել չի կարողացել նույնիսկ տոնական սեզոնը: Այս մասին հայտնում է Gartner հետազոտական ընկերությունը՝ փոխանցում է Vesti-ն:
Մատակարարումների 10 տոկոսով անկումը դարձել է վատագույնը արդյունաբերության ողջ պատմության մեջ: Պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ է եղել ընդամենը 315.9 մլն համակարգիչ: Չորրորդ եռամսյակում վաճառքը նվազել է 6.9 տոկոսով՝ հասնելով 82.6 միլիոնի, իսկ մինչ այդ անկում է արձանագրվել 6 եռամսյակ շարունակ: Արդյունքում՝ շուկան վերադարձել է 2009 թվական:
Չորրորդ եռամսյակը հետաքրքիր է նրանով, որ այդ ժամանակ էլեկտրոնային ապրանքների ժողովրդականությունն ավանդաբար աճել է: Եթե նույնիսկ տոներին մարդիկ համակարգիչներ չեն գնել, ապա համակարգիչների համար լուսավոր ապագայի սպասել չարժե:
Ավանդական համակարգիչների ռեկորդային ցածր պահանջարկի պատճառը սմարթֆոնների ու պլանշետների ժողովրդականությունն է:
Համակարգիչների վաճառքի ցուցանիշով առաջին տեղում, ինչպես նախկինում, Lenovo-ն է: Չինական ընկերությանն է պատկանում շուկայի 18.1 տոկոսը: Երկրորդ տեղում է ամերիկյան HP-ը՝ 16.4 տոկոս մասնաբաժնով:







































