Թուրքիայի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ովքեր Ստամբուլում հանրահավաք էին կազմակերպել՝ քուրդ անջատողական շարժման 3 կին ակտիվիստների սպանության տարելիցի առիթով: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Հարյուրավոր քրդեր դուրս էին եկել հանրահավաքի՝ Փարիզում Քրդական աշխատավորական կուսակցության երեք ակտիվիստների սպանությունը հետաքննելու պահանջով:
«Սպանությունը բացահայտելու փոխարեն ոստիկանությունը հարձակվում է ցուցարարների վրա: Դա ցույց է տալիս այն, թե ինչպես են թուրքական իշխանությունները պաշտպանում մարդասպաններին»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
2013-ի հունվարի 9-ին Քրդական աշխատավորական կուսակցության երեք ակտիվիստներ գնդակահարվել էին Փարիզում՝ քրդական տեղեկատվական կենտրոնի տարածքում: Զոհերի թվում էր նաև Սաքինե Ջանսըզը՝ կուսակցության հիմնադիրներից մեկը:
Ակտիվիստների սպանությունը եվրոպական մի շարք մայրաքաղաքներում դարձել էր հակաթուրքական զանգվածային հանրահավաքների պատճառ:









































