Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր հյուրանոցը բացվել է Նյու Յորքում՝ Մանհեթենի Բրոդվեյ 1717 հասցեում: Հյուրանոցի շենքում կաշխատեն Marriott-ի միանգամից երկու ապրանքանիշներ: Դրանցից մեկը Courtyard-ն է՝ 378 համարներով, որոնք գտնվում են 6-33-րդ հարկերում, մյուսը՝ Residence Inn-ը՝ 261 համարներով, 37-65-րդ հարկերում: Հյուրանոցի բացման ներդրումները գնահատվում են 320 մլն դոլար: Հյուրանոցը կառուցել է G Holdings ընկերությունը և ղեկավարվում է Interstate Hotels & Resorts-ի կողմից:
68 հարկից բաղկացած երկնաքերը զարդարված է քանդակներով և նյույորքյան թեմաներով որմնանկարներով: Հյուրանոցն ունի կոնֆերանսների համար նախատեսված սրահներ, կայանատեղի, ֆիթնես-կենտրոն: Կենվորները կարող են անվճար զանգահարել աշխարհի ցանկացած վայր և օգտվել Wi-Fi-ից: Յուրաքանչյուր համարում կա բարձրորակ մալուխային կապ, որով ցուցադրվում է Smart TV-ի 60 հեռուստաալիք:













































