ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հունվարի 27-ին պաշտոնական այց կկատարի Թուրքիա՝ գրում է Hurriyet Daily News-ը:
Հեյգելը կհանդիպի Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի և այլ բարձրաստիճան անձանց հետ:
Կողմերը կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Չինաստանի հետ ՀՀՊ համակարգերի ստեղծման ոլորտում համագործակցելու Թուրքիայի որոշումը, ինչպես նաև իրադարձությունները Սիրիայում:
Երկու երկրների հարաբերություններում լարվածություն է նկատվում այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Թուրքիայից ԱՄՆ դեսպանի վտարման հնարավորության մասին՝ ընդգծելով, որ Թուրքիայում վերջին իրադարձությունների հետևում կանգնած են ներքին և արտաքին ուժերը, որոնք չեն ցանկանում երկրի վերածնունդը:










































