Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի վիճակը կտրուկ վատացել է: Այս մասն հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով «Շիբա» կլինիկային, որտեղ գտնվում է Շարոնը:
Հունվարի սկզբին բժիշկները հայտարարել էին, որ քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է զարգացող պոլիօրգան անբավարարություն, երբ օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերն աստիճանաբար դադարում են գործել:
«Կառավարության նախկին ղեկավարի առողջական վիճակը վատացել է՝ ծայրահեղ ծանր է: Հիվանդի անկողնու մոտ գտնվում են նրա ընտանիքի անդամները»,- հայտնել են կլինիկայում:
Արիել Շարոնն Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2001-2006 թթ.: Նա կոմայի մեջ է գտնվում 2006-ից:










































