Դերասանոհի Զոի Սալդանան, որը Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմում մարմնավորել է արքայադուստր Նեյտիրիին, հանդես կտա «Ռոզմարիի երեխան» մինի սերիալում, հայտնում է Deadline-ը:
Դեռ հայտնի չէ, թե ինչ դերասաններ հանդես կգան հոգեբանական թրիլերում:
Սերիալի արտադրությամբ կզբաղվի NBC հեռուստաալիքը: Ինչպես ավելի վաղ նշվել էր, նկարահանումները պետք է սկսվեն 2014թ. հունվարին Փարիզում: 4-ժամանոց սերիալի ռեժիսոր է նշանակված Ագնեշկա Հոլանդը:
Այրա Լևինի «Ռոզմարիի երեխան» վեպը հրապարակվել է 1967թ.:
35-ամյա Սալդանան նկարահանվել է «Այրվող արմավենիներ» (2010), «Աստղային ճանապարհ» (2009) ֆիլմերում:









































