Հաջորդ սերնդի iPhone-ի դիսփլեյը կարող է ներկայիս 4 դյույմից հասցվել 4.7-5 դյույմի, իսկ նրա կորպուսը կլինի նկատելիորեն բարակ, քան iPhone 5S-ինը: Նման հնարավորության մասին է վկայում «լրտեսական» լուսանկարը, որում երևում է Apple-ի նոր սմարթֆոնի ալյումինե հիմնակմախքը: Լուսանկարը տեղադրել է չինական CTech բլոգը Weibo սոցցանցում:
Անցած շաբաթ նույն բլոգը, հղում անելով Apple-ի արտադրանքները հավաքող Foxconn ընկերության իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ 2014-ին ամերիկյան ընկերությունը կցուցադրի iPhone-ի երկու մոդել, ինչպես անցած տարվա սեպտեմբերին:
Նորույթներից մեկի անկյունագիծը կլինի 4.7 դյույմ, իսկ մյուսինը՝ 5.7: Երկու սարքերը կհավաքվեն Touch ID կենսաչափական ցուցիչով, ինչպես iPhone 5S-ը:
Շշուկներ կան, որ Apple-ն իր նոր սմարթֆոնը կանվանի iPhone 6 կամ iPhone Air: Այս տեղեկության ոչ մի հաստատում չկա:










































