Կաթոլիկ եկեղեցին ավելացնում է այն հոգևորականների թիվը, որոնք ի վիճակի են էկզորցիզմի ակտեր (աղոթքների միջոցով չար ուժերին քշելը) անցկացնել, գրում է The Independent-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ օկուլտիզմի աճն է դարձել հոգևորականների թվի ավելացման պատճառ, որոնք ի վիճակի են քշել անմաքուր ուժերը:
Միլանի եպիսկոպոսությունը նշանակել է 7 հոգևորական էկզորցիստների, Սարդինիայի կաթոլիկ եկեղեցին ընտրել է 3 հոգևորականի, Մադրիդը ընտրել է 9 հոգևորականի Հռոմում էկզորցիզմ սովորելու համար:
Տվյալ միջոցառումները պայմանավորված են մարդկանց թվի աճով, որոնք մասնակցում են հեթանոսական ու սատանիստական ծեսերի:








































