Թուրինի «Յուվենթուս»-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Էրիկ Լամելայի գործակալի հետ:
Նշվում է, որ կողմերը գրեթե համաձայնության են եկել, և «Յուվե»-ն պատրաստվում է բակացություններ սկսել «Տոտենհեմ»-ի հետ: Անգլիական ակումբն իր խաղացողի տրանսֆերը կզիջի միայն գումարի դիմաց և դեմ է փոխանակման տարբերակին:
Լամելայի տրանսֆերը գնահատվում է 25-30 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ խաղացողի ծառայություններով հետարքրքվում են նաև «Լացիո»-ն ու «Ռոմա»-ն:








































